«ԷՄԵՌՏԷ» քլինիք թափուր աշխատատեղեր
«EMERTÉ» քլինիքն իր թիմը համալրելու նպատակով հրավիրում է աշխատանքի փորձառու բուժքույր-տեխնիկի։
Պահանջներն են․

  • Մասնագիտական կրթություն և/կամ վերջին տարիներին համապատասխան վերապատրաստումների առկայություն, ինչպես նաև գործող հավաստագիր:
  • Աշխատանքային փորձ General Electric և Siemens ընկերությունների ՄՌՏ սարքերի հետ: 
  • Եթե չունեք նման փորձ, սակայն համապատասխանում եք մնացած բոլոր պահանջներին, ձեզ կտրամադրվի համապատասխան անվճար fellowship անցնելու հնարավորություն, որի հաջող ավարտի դեպքում լավագույն թեկնածուները կստանան աշխատանքի առաջարկ:
  • Ms Office ծրագրերի իմացությունը  պարտադիր է:
  • Հիվանդներին բարեհամբույր սպասարկման հմտություն:
  • Կազմակերպության էթիկայի կանոնակարգի պահպանման կարողություն:
  • Պարտաճանաչություն, ճշտապահություն և բծախնդրություն:

Դիմելու կարգը

Հետաքրքրված անձիք կարող են իրենց ինքնակենսագրականներն (CV) ուղարկել 📧 balayan.hayk@emerte.am և info@emerte.am էլ. հասցեներին՝ թեմա դաշտում պարտադիր նշելով՝ «Բուժքույր-տեխնիկ»։

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները։

Աշխատավայրը՝ ք․ Երևան, Հալաբյան 9/7:

Աշխատանքային օրերը՝ երկուշաբթիից կիրակի՝ հերթափոխային գրաֆիկով:

Մենք ապահովում ենք լավագույն աշխատանքային պայմաններն ու մրցակցային աշխատավարձ:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք
+374 12 910303 | +374 96 910303
(երկուշաբթիից կիրակի՝ 07:00–23:00):