Մեզ դիմել էր պացիենտ՝ վարքային խանգարումներով, արտահայտված դեպրեսիայով և պրոգրեսիվող դեմենցիայով։
Գլխուղեղի ՄՌՏ (#MRI) հետազոտության դիֆուզիոն պատկերներում (#DWI) հայտնաբերվել էին գլխուղեղի կեղևում բնորոշ բարձր ազդակներ
Կլինիկական պատկերի և ՄՌՏ տվյալների համադրությունը հիմք էր տվել կասկածելու Կրոյցֆելդտ-Յակոբի հիվանդություն (#CreutzfeldtJakobDisease)՝ հազվադեպ նեյրոդեգեներատիվ հիվանդություն, որը բնորոշվում է արագ պրոգրեսիվող ընթացքով։
Այս դեպքը ցույց է տալիս, թե որքան կարևոր կարող է լինել ՄՌՏ-ն արագ զարգացող նյարդաբանական և վարքային փոփոխությունների պատճառը ժամանակին բացահայտելու և հետագա ախտորոշումը ճիշտ ուղղորդելու համար։