Մեզ դիմել էր պացիենտ, ով գանգատվում էր գոտկային հատվածի ուժեղ ցավերից, քայլքի դժվարացումից և ստորին վերջույթների թմրածությունից։
ՄՌՏ հետազոտությամբ (#MRI) հայտնաբերվել էր L4/L5 մակարդակի միջողային սկավառակի ճողվածք՝ արտահայտված սպոնդիլոարթրոզի ֆոնին, բարդացած ողնաշարային խողովակի բացարձակ ստենոզով (#SpinalStenosis)։ Արձանագրվել էր նաև L4 ողի անտելիստեզ և L5 ողի մինիմալ ռետրոլիստեզ։
Ժամանակին իրականացված ախտորոշումը հնարավորություն տվեց գնահատել նյարդային կառույցների կոմպրեսիան՝ նպաստելով արդյունավետ բուժման ռազմավրության ընտրութայնը։
Հիշեք՝ գոտկային ցավերն ու վերջույթների թմրածությունը չպետք է անտեսել․ ժամանակին ախտորոշումը կարևոր է բարդություններից խուսափելու համար։