70 տարեկան կինն ունի հիշողության խանգարման գանգատներ։ Գլխուղեղի ՄՌ-հետազոտության ընթացքում #SWI ռեժիմով դիտվում են բազմակի, լոբար՝ կեղևա-ենթակեղևային տեղակայմամբ կլորավուն հիպոինտենսիվ օջախներ՝ բնորոշ #blooming էֆեկտով։ Դրանք պայմանավորված են հեմոսիդերինի կուտակմամբ և համապատասխանում են ուղեղի միկրոարյունազեղումներին։
Միկրոարյունազեղումների լոբար տեղակայումը և դրանց բազմակի բնույթը, հատկապես տարեց պացիենտի մոտ, բնորոշ պատկեր են ուղեղի ամիլոիդ անգիոպաթիայի համար (#CerebralAmyloidAngiopathy)։
Տվյալ դեպքը ընդգծում է SWI ռեժիմի կարևորությունը՝ փոքր արյունազեղային փոփոխությունների հայտնաբերման և դրանց տեղակայման հիման վրա ախտորոշիչ գնահատման գործում։