Մեզ դիմել էր պացիենտ, ում մոտ ախտորոշվել էր մելանոմա (#Melanoma) և ով ստանում էր կոմբինացված իմունոթերապիա (#Immunotherapy)։ Բուժման արդյունքում արձանագրվել էր արտահայտված դրական դինամիկա՝ մետաստազների գրեթե 90%-ի վերացմամբ։
Հերթական ՀՇ (#CT) հետազոտության ընթացքում նկատվել էր ենթաստամոքսային գեղձի (պանկրեասի) այտուցվածություն, ինչից հետո պացիենտն ուղղորդվել էր կոնտրաստ նյութով ՄՌՏ (#MRI) հետազոտության։
ՄՌՏ արդյունքները հաստատել էին իմունոթերապիա ասոցացված պանկրեատիտ (#imunotherapyinducedpancreatitis), ինչը թույլ տվեց ժամանակին տարբերակել բուժման բարդությունը հիվանդության առաջընթացից և ընտրել հետագա ճիշտ բուժական մարտավարությունը։
Այս դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է, որ ժամանակին կատարված ՄՌՏ հետազոտությունը կարևոր դեր ունի ոչ միայն վաղ ախտորոշման, այլև ժամանակակից հակաուռուցքային բուժման հնարավոր բարդությունների վաղ հայտնաբերման գործում։