Blog

#TheCaseOfTheWeek

Երբ տարիներով անվնաս թվացող #լիպոմայի հարևանությամբ հայտնաբերվում է չարորակ ուռուցքի կասկած հարուցող գոյացություն։
77-ամյա տղամարդը դիմել էր «EMERTÉ» քլինիք՝ թիկնային շրջանում ծավալային գոյացության գանգատով, որը վերջին 6 ամիսների ընթացքում աստիճանաբար մեծացել էր։
Պացիենտը նաև նշել էր, որ երկար տարիներ պարանոցի առաջային հատվածում ունեցել է լիպոմա։
Սակայն ՄՌ-հետազոտությունը բացահայտեց կարևոր տարբերություն։
Պարանոցի առաջային հատվածում հայտնաբերվել էր լիպոմա, որը տարածվում էր դեպի կրծքավանդակի կողմնային շրջան։ Մինչդեռ դրա հետևում՝ թիկնային շրջանում, առկա ծավալային գոյացությունը չուներ ճարպային պարունակություն, իսկ պատկերային առանձնահատկությունները կասկած էին հարուցում #դեդիֆերենցված լիպոսարկոմայի՝ փափուկ հյուսվածքների հազվադեպ չարորակ ուռուցքի վերաբերյալ։
Պացիենտը վիրահատվել է, գոյացությունը հեռացվել է։ Նախնական գնահատմամբ կասկածվել է լիպոսարկոմա, իսկ վերջնական ախտորոշումը պարզելու նպատակով նշանակվել է հյուսվածաբանական հետազոտություն։
Ոչ բոլոր ծավալային գոյացություններն են անվնաս, նույնիսկ եթե գտնվում են վաղուց հայտնի լիպոմայի հարևանությամբ։ Դրանց աստիճանական մեծացումը կարևոր ազդակ է բժշկին դիմելու և ժամանակին հետազոտվելու համար։
#MRI #Radiology #Liposarcoma
Բլոգ